Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի շախմատի չեմպիոնը գյումրեցի է (տեսանյութ)

Սպորտ
1414668303_sport

Վրաստանի Բաթում քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանիների ու աղջիկների 24-րդ առաջնությունում փայլուն մրցելույթ է ունեցել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցի սան Մամիկոն Ղարիբյանը: 10-ամյա տաղանդը դարձել է Եվրոպայի չեմպիոն, որն աննախադեպ ցուցանիշ է Գյումրու մարզական պատմության մեջ: Անգամ Խորհրդային Լենինականը չի ունեցել Եվրոպայի իր չեմպիոնը` թեկուզև պատանեկան մակարդակով: