Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավական կարգավիճակ` ընդհանուր օգտագործման տարածքներին

Պաշտոնական
unnamed214

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին  կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախարար Սարգսյանը ներկայացնելով նախագիծը, նշել է.Շինարարական աշխատանքներ իրականացնելիս կառուցապատվող հողամասին հարող ընդհանուր օգտագործման տարածքային հատվածները, այդ թվում՝ հետիոտնի համար նախատեսված մայթերը հաճախ ներառվում են շինհրապարակի սահմաններում, ինչը շինարարության ողջ ընթացքում խոչընդոտներ է ստեղծում դրանց բնականոն շահագործման համար՝ առաջացնելով նաև նշված տարածքների իրավական կարգավիճակի հստակեցման խնդիր։ Ըստ նախարարի խնդիրը առաջարկվում է լուծել կառուցապատողի և համայնքի ղեկավարի միջև ճարտարապետաշինարարական նախագծով (շինարարական աշխատանքների կազմակերպման հատակագիծ) առանձնացված տարածքային հատվածների՝ առանց մրցույթի վարձակալության պայմանագիր կնքելու միջոցով, որը կգործի մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով։ Առաջարկվող լրացումները կհստակեցնեն շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցման իրավական կարգավիճակը, ինչպես նաև` կառուցապատողի և համայնքի ղեկավարի միջև ծագած հարաբերությունները, միաժամանակ` խթանելով շինարարության ժամկետների պահպանումը: Նշենք, որ նախագծով ներկայաված լրացումների կատարումը պայմանավորված է շինարարության ընթացքում կառուցապատողի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցմանն առնչվող խնդիրների կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Քաղաքաշինության նախարարի ներկայացրած մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով էլ կարգավորվել են քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքաշինական օբյեկտների՝ հասարակական ու արտադրական շենք-շինությունների պաշտպանությանն առնչվող հարցեր: