Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցագործություններ՝ մտավոր սեփականության ոլորտում

Հասարակություն
a2830336899a696fbd83566e5500aa96

Այս տարվա ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված տասնչորս հանցագործություն է գրանցվել, որոնք բացահայտվել են: Մտավոր սեփականության տարբեր տեսակներ կան, սակայն, ինչպես նշել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը, ոստիկանությունում ավելի հաճախ դիմում-բողոքներ են ստացվում ապրանքային եւ արդյունաբերական նշանների, արտոնագրերի ու հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ: Մտավոր սեփականության ոլորտին առնչվող հանցագործությունների վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածները երեքն են. 158 հոդվածը պատիժ է սահմանում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, 159-ը՝ արտոնագրային իրավունքը խախտելու, 197-ը՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար: