Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թ. Թորամանյանի ցուցահանդեսը՝ «Զվարթնոց»-ում

Մշակույթ
toramanyan

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ս. թ. հոկտեմբերի 30-ին բացվել է անվանի Ճարտարապետ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի ծննդյան 150 –ամյակին նվիրված ցուցահանդես: Ներկայացվել են Անիում և Հայաստանի այլ շրջաններում կատարված չափագրություններ, գիտական աշխատություններ հայ ճարտարապետության վերաբերյալ, պատմական հուշարձաններին նվիրված ուսումնասիրություններ, անվանի ճարտարապետի նամակները, Ավ. Իսահակյանի և այլոց հիշողությունները Թ. Թորամանյանի մասին, լուսանկարներ, պարբերականներ, Վիեննայի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության կրկնօրինակը, ՊՈԱԿ-ի կողմից վերջին տարիներին հրատարակված Թ. Թորամանյանի արխիվային նյութերի մատենաշարի չորս պրակները: Ցուցադրվում են նաև Թ. Թորամանյանի` Անիում կատարած լուսանկարները /ընդհանուր առմամբ 70-ից ավելի նյութ/: Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:     «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ