Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտն» ու «Գանձասարը» 100 հազար դրամով տուգանվեցին

Սպորտ
sport-hff

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն խոշոր գումարով տուգանել է «Ալաշկերտ» եւ «Գանձասար» ֆուտբոլային ակումբներին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Ալաշկերտ-2» - «Գանձասար-2» խաղին բռնարարք են թույլ տվել թիմերի ֆուտբոլիստներ Նարեկ Գյոզալյանն ու Սուրեն Առաքելյանը, որի համար վերջիններն որակազրկվել են 4-ական խաղով, իսկ ակումբները տուգանվել են 100 հազարական դրամով: Կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է «Ուլիսի» ֆուտբոլիստ Սլոբոդան Լալիչին, որն «Արարատի» հետ խաղում երկու դեղին քարտ է ստացել եւ հեռացվել դաշտից: Ակումբը տուգանվել է 25 հազար դրամով: Պարզվում է նաեւ, որ «Շիրակի» հերթական տնային խաղում կրկին բացակայել է դիֆիբլիատորը: Դրա համար Գյումրիի ակումբը տուգանվել է 10 հազար դրամով: