Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է. խորհուրդներ

Հասարակություն
TH_Grip

ՀՀ-ում ներկայումս գրիպի եւ շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է. վստահեցնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը. «Եթե համեմատենք անցյալ տարվա եւ ընթացիկ տարվա միեւնույն ժամանակահատվածի արձանագրված մոնիթորինգային տվյալները, ապա կտեսնենք, որ գրիպի եւ սուր շնչառական վարակները նվազել են 100-ից 200 դեպքով»։ Նրա խոսքով` ներկայումս արձանագրված ցուցանիշները փաստում են սեզոնային ակտիվացման մասին, այսինքն` դիտվում է բնականոն սեզոնային գործընթաց: Հաշվի առնելով ընթացիկ սեզոնը՝ Լիանա Թորոսյանը կարեւորեց ազգաբնակչությանը հիշեցնել, որ գրիպից եւ սուր շնչառական վարակների բարդություններից խուսափելու համար չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկական օգնության, հագնվել եղանակին համահունչ,վարել առողջ ապրելակերպ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, խստորեն հետեւել անհատական հիգիենային: Ինչ վերաբերում է «Ջրծաղիկ» հիվանդությանը, ապա այս հիվանդության ուղղությամբ շարունակաբար անցկացվող մոնիթորինգի արդյունքում հիվանդության մակարդակի բարձրացում Հայաստանի Հանրապետությունում չի դիտարկվել: Ըստ Լիանա Թորոսյանի, առավել խստացվել է հսկողությունը նախադպրոցական եւ դպրոցական կազմակերպություններում. «Համաճարակաբանության է ենթարկվում արձանագրված անգամ մեկ դեպքը, եւ ձեռնարկվում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ»: