Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն լինի. ԵԱՀԿ զեկույց (տեսանյութ)

Հայաստանում Օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն եւ մրցակցային լինի։ Նշված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից ներկայացված գնահատման զեկույցում։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը համաձայն է զեկույցում առկա գնահատականների հետ։ «Օրենսդրական գործընթացի ժամանակային սահմանափակվածությունն է եւ ծանրաբեռնվածության աստիճանը։ Պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին»,- ասել է Արդարադատության նախարարը։