Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ պատգամավորը դիտողություն արեց փոխնախարարին

Քաղաքականություն
7f5c618e46b49eb1a3c135154ee9b000

Այսօր ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին դիտողություն արեց՝ պահանջելով ԵՄ-ից ստացվող դրամաշնորհները «պորցիա» չանվանել. «Մենք հենց սկզբից էլ դեմ ենք եղել այդ դրամաշնորհներին: Եթե իշխանությունը պորցիա է ստանում այդ դրամաշնորհներից, ապա ես՝ որպես քաղաքացի, պատգամավոր, այդպես չեմ կարծում»: Պարոն Ուրիխանյանը նաեւ հետաքրքրվեց՝ եթե այդ գումարները ընդհանրապես չլինեն, ի՞նչ է լինելու. «Որովհետեւ նոր ուղղության մեջ հնարավոր է ԵՄ-ն դադարի գումարներ տարամադրել: Պավել Սաֆարյանը սկսեց պորցիայի մասին դիտարկումից. «Գուցե ձեր կոչը տեղին է, բայց ես այսքան հնարավորություն ունեմ: Դուք հանդես եք գալիս այն դիրքերից, ինչքան ունենք, եւ դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Կարող եք դրա հետ համաձայն չլինել, բայց բոլորս շարժվում ենք մեր հնարավորության շրջանակներում»: ԲՀԿ պատգամավորը հարց ուղղեց 20 մլն-ի դրամաշնորհների վերաբերյալ. «Նախատեսվող ծրագրերի իրականացման վերահսկողությունն ենք ուզում, որ լինի, ուզում ենք չգողացվեն փողերը, առանձնատներ չկառուցվեն այլևս»: Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ իրենք պետական բյուջեի մասին են խոսում, իսկ վերահսկողության հետ կապված հարցերին չի կարող պատասխանել. «Ես ֆինանսական ցուցանիշները ներկայացրի եւ այն նախապայմանները, որոնք հիմք են հանդիսացել ցուցանիշների համար»: