Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հստակեցվում են ԵՏՄ անդամակցությանն առնչվող ընթացակարգերը

Տնտեսություն
gov1

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է. -Եվրոպական տնտեսական միության անդամ մի պետությունից ԵՏՄ անդամ մյուս պետություն փոխադրվող անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտադրության, վերամշակող կազմակերպությունների և անձանց ռեեստրների օրինակելի ձևերը, դրանց ձևավորման և վարման ընթացակարգը, տվյալների փոխանցման կանոնակարգի պայմանները, -ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող և արտահանվող բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի կարանտին հսկողության ընթացակարգերը: Գործադիրը կառավարության 2010թ. հոկտեմբերի 21-ի թիվ 1499 որոշման մեջ կատարել է անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետությունից Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող՝ ենթահսկման ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը ներառելով ընդունվող որոշման մեջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության հետ առնչվող բոլոր նախարարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների մասին գործարարներին իրազեկելու անհրաժեշտության վրա: «Գործարարները տեղյակ չեն, թե ինչ փոփոխություններ են կատարվում: Անհրաժեշտ է հրավիրել մարդկանց, ներկայացնել փոփոխությունները, պատասխանել մարդկանց հարցերին: Տեղադրեք ձեր կայքերում բոլոր խնդիրները, հարցերը, դրանց պատասխանները»: Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք որոշումների քննարկումով գործադիրը հաստատել է. -Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները, -Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի վարման կարգը, -ՀՀ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների և պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը, -Սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման իրականացման կարգը, -ՀՀ մաքսային սահմանին և ՀՀ տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը, -Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, ապրանքների նմուշառման իրականացման միասնական կարգերը, -Պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն մնացորդային մակարդակները, -Կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը, թույլատրելի մակարդակները, դրանց արտադրության մեջ օգտագործվող վիտամինների ձևերը և արգելված բույսերի ցանկը, -Սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող պահանջները, -Սննդամթերքի և սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված ապրանքի և նյութերին ներկայացվող պահանջները, -Սննդամթերքում Ցեզիում-137 և Ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները, -Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջները: Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» որոշման մեջ, որով ստեղծվում են գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց՝ համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման պատշաճ մեխանիզմներ: Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատել է հանքային ջրերին ներկայացվող պահանջները, շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները, շշալցված խմելու ջրերի որակի և անվտանգության չափորոշիչները: ՀՀ կառավարություն