Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կանադական էկոգաղութարար, դուրս մեր երկրից». ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
10324cbe95bf7e7ba450a641bfd35455

Բնապահպանական տարբեր նախաձեռնությունների մի խումբ անդամներ այս պահին «Հայաթ Փլեյս» հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, իսկ ներսում արտասահմանցի փորձագետները քննարկում են Ամուլսարի շահագործման հարցերը։ Ցուցարարներին թույլ չեն տալիս ներս մտնել։ Քիչ առաջ տեղի ունեցավ քաշքշուկ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, որոնք նշում են, որ չի կարելի առանց հրավերի ներս մտնել։ Ցուցարարները մեզ հետ զրույցում նշում են, որ քննարկումը հանրային է, եւ ոստիկաններն ապօրինաբար են խոչընդոտում նրանց մասնակցությունը։ Հյուրանոցի մի աշխատակից մոտեցավ ցուցարարներից մեկին եւ առաջարկեց, որ մեկ հոգի մտնի ներս՝ քննարկանը, սակայն ցուցարարները չհամաձայնեցին։ Նրանց պաստառների վրա գրված է. «Էկոգաղութարարներ. Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», «Կանադական էկոգաղութարար, դուրս մեր երկրից», «Պոչամբարը գործող գերեզմանոց է»։ Այլ մանրամասներ՝ ավելի ուշ