Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աշոտյանը Եռյակ չի տեսնում (տեսանյութ)

Օրինական ճանապարհով իշխանափոխությունը լինում է միայն ընտրությունների միջոցով։ Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա անշնորհակալ գործ համարեց ԲՀԿ-ի հայտարարությունները մեկնաբանելը։ Կրթության եւ գիտության նախարարը ոչ իշխանական եռյակ չի տեսնում, տեսնում է միայն ԲՀԿ-ին։ «Հատկապես վերջին հանրահավաքից հետո միայն ԲՀԿ-ին եմ տեսնում, որովհետեւ ես սովոր եմ մեկնաբանել ներկայացումը դերասանների մակարդակով, ոչ թե դեկորացիաների»,- ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։