Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելքումյանը եւ Հովհաննիսյանը շարունակում են հետապնդումը

Սպորտ
sport-chess4

Գերմանական Բադ-Վիզեում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են հետապնդել առաջատարներին: Երեկ կայացած 5-րդ տուրում նրանք վստահ հաղթեցին կարգով իրենցից ցածր մրցակիցներին եւ վաստակեցին 4,5-ական միավոր: Նրանք այժմ ընդամենը կես միավորով են ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի գրոսմայստեր Օգնյեն Կվիտանի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միջազգային վարպետ Իլյա Շնեյդերի հետ: Հարկ է նշել, որ մասնակիցներն այնպիսի խիտ գրաֆիկով են ընթանում (54 շախմատիստ ունի 5-4 միավոր), որ հետագա տուրերում նրանցից յուրաքանչյուրի սայթաքումը կարող է ճակատագրական դառնալ մրցանակային տեղերի համար պայքարում: