Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանվածի ընկերը ծեծել է շտապ օգնության բուժքրոջն ու վարորդին (տեսանյութ)

Մարզեր
gyumri2

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայան կանչ է գրանցվել, որ քաղաքացին վիրավորում է ստացել: Կանչը ստանալուն պես բուժաշխատողները հասել են նշված վայր: Սակայն տուժածն արդեն մահացած է եղել: Սպանվել է 25-ամյա Արտյոմ Ավետիքի Աղամալյանը: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Շիրակ» հյուրանոցի հետնամասում տեղակայված տնակներից մեկում: Սպանված տղայի ընկերն առանց որևէ պատճառաբանության հարձակվել է բուժքրոջ և շտապ բուժօգնության ավտոմեքենայի վարորդի վրա, ծեծել նրանց և վնասել մեքենան: Տանը եղել է նաև սպանվածի հայրը, ով հարբած է եղել ու հայհոյել բուժաշխատողներին, պահանջել փրկել որդուն: Րոպեներ անց ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Մանրամասները՝  «Ցայգ» ՀԸ տեսանյութում