Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Գերմանիան հակահայկական քաղաքականություն է վարում» . Ժիրայր Քոչարյան (տեսանյութ)

«Գերմանիայում ապրող հայերը ամեն ինչ անում են, որպեսզի գերմանացիները դատապարտեն Մեծ եղեռնը»,-վստահեցնում է Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը։ «Գերմանիայում մոտավորապես 40-45 հազար հայ է ապրում։ Հավատացեք, շատ դժվար է նման թվով դուրս գալ այնտեղ ապրող 2-3 միլիոն թուրքերի դեմ, ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտել մեր գործողությունները, բայց մենք չենք կոտրվում։ Մեր հանձնախումբը մի շարք միջոցառումներ է կազմակերպել Մեծ եղեռնի 100- ամյակին ընդառաջ, որոնք դեռ չենք ցանկանում բացահայտել»,-տեղեկացրեց նա։