Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի 12 հոգով

Սպորտ
sport-boks-hajastan

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նոյեմբերի 1-8-ը Ռուսաստանի Անապա քաղաքում կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մեր թիմի ավագ մարզիչ Արման Հարությունյանը այդ մրցաշարին մասնակցելու համար ներգրավել է 12 բռնցքամարտիկ: Ահա նրանք` Ժիրայր Սարգսյան (46 կգ քաշային կարգ), Վահե Բադալյան (48 կգ), Արման Անտոնյան (50 կգ), Մնացական Հարությունյան (52 կգ), Սարգիս Մարգարյան (54 կգ), Գեւորգ Հարությունյան (57 կգ), Արման Սիմոնյան (60 կգ), Արտուշ Հովհաննիսյան (63 կգ), Գուրգեն Մարդոյան (66 կգ), Հայկ Հովհաննիսյան (70 կգ), Վան Մելքումյան (75 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+80 կգ):