Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Պաշտոնական
untitled10

Հոկտեմբերի 29-ին Շվեդիայում Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի նորընտիր խոսնակ Ուրբան Ահլինին ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Շնորհավորելով Ուրբան Ահլինին` պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` դեսպան Ապիտոնյանը նրան փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհավորական նամակն ու Հայաստան այցելելու հրավերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերը, կարևորվեց երկու երկրների խորհրդարանների և քաղաքական ուժերի միջև համագործակցության ընդլայնումը։ Դեսպանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը Եվրոպական միության և անդամ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, ինչպես նաև աներկբա հանձնառությունը` շարունակելու համակարգային բարեփոխումները ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և պետական արդյունավետ կառավարման ոլորտներում։ Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները կարգավորող նոր իրավական հիմքի մշակումը։ Խորհրդարանի խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր։ ԱԳՆ