Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը կմտնի՞ ռուբլու գոտի, թե` ոչ (տեսանյութ)

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին հիշեցրեցինք, որ Ռուսաստանից հնչել են հայտարարություններ, որ Եվրասիական տնտեսական գոտու երկրները հնարավոր է մտնեն ռուբլու գոտի։ Պարոն Սաֆարյանն առաջին անգամ էր լսում այդ մասին. «Բայց եթե նույնիսկ լինի, ընենց էլ չի էլի, որ մենք նստած... Ես կառավարությունում, համենայնդեպս, օղակ չգիտեմ, որ նստած հիմա դրա մասին ա մտածում, թե ինչ անի»։ Ֆինանսագետը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի Հայաստանի վերաբերմունքը, եթե հանկարծ Ռուսաստանը պնդի մեր երկրին մտնել ռուբլու գոտի. «Ես լիազորված չեմ նման պատմական հարցերի պատասխանեմ» ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի պնդմամբ՝ «Այդպիսի հարցադրում չկա, որպեսզի քննարկվի»։