Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

ԿԸՀ նախագահ. «Պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների» (տեսանյութ)

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի համար բազմամարդ հանրահավաքները դեռեւս չափանիշ չեն, որպեսզի ընդդիմության հետ նստեն բանակցությունների սեղանին. «Իշխանափոխություն, անհապաղ արտահերթ ընտրություններ, եթե դարձյալ նույն երգն ենք լսելու, կարծում եմ՝ որեւէ համագործակցության մասին գոնե այդ ոլորտում իմաստ չունի»։ Պարոն Հարությունյանը պատրաստ չէ ճնշումների տակ թողնել իշխանությունը, եթե նույնիսկ հրապարակում տասնյակ հազարներ են կանգնած, եւ հրաժարական պահանջողն էլ Գագիկ Ծառուկյանն է. «Ես դեռեւս չեմ տեսել որեւէ մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի կամ հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ»։ Հայաստանում պարտադրանքով արտահերթ ընտրությունները բացառվում են,-ասում է պարոն Հարությունյանը։ Արտահերթ ընտրություններ, սակայն, կլինեն,-լրագրողներին տեղեկացնում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Արդեն պատրաստվում ենք. «Մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ առաջիկայում, կան մի քանի համայնքներ, որտեղ անցկացվելու են արտահերթ ընտրություններ»։