Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները առաջին կորուստը կրեցին

Սպորտ
sport-chess3

Հայաստանի շախմատիստներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին կես միավորը կորցրին գերմանական Բադ-Վիսեում անցկացվող միջազգային մրցաշարում: 4-րդ տուրում մեր գրոսմայստերները չկարողացան կոտրել իրենցից բավական ցածր վարկանիշ ունեցող մրցակիցների դիմադրությունը եւ ստիպված բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Այդպիսով, նրանք դուրս մնացին առաջատարների խմբից եւ լրացրին հետապնդողների բանակը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը կհանդիպի գերմանացի Գերլեֆ Մեյնսի հետ, որը նախորդ տուրում միավոր էր խլել հենց Ռոբերտ Հովհաննիսյանից: Վերջինս սպիտակներով կհանդիպի Գերմանիան ներկայացնող 56-ամյա շախմատիստ Իլյա Մանակովի հետ: