Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին հուշամեդալը` թուրք հանրահայտ մտավորականին

Հասարակություն
beshikchi

Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին: Առաջին հուշամեդալը շնորհվելու է թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիին, ով ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում: Հուշամեդալը ստանալու համար մեծ մտավորականը ԱԱՀ-ի հրավերով ժամանել է Հայաստան: Այցելության ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակներում Իսմայիլ Բեշիկչին և նրան ուղեկցող քուրդ հասարակական գործիչներն այցելեցին նաև Մայր բուհ, որտեղ հանդիպեցին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Թուրք մտավորականը ընդգծեց նաև այն միտքը, որ ցեղասպանության հիմնախնդիրները, պատճառներն ու հետևանքներն ուսումնասիրելու համար նախ և առաջ բոլոր ցեղասպանությունները պետք է մեկ հարթության վրա դիտարկել, քանի որ պատմական այդ աղետալի դրվագները գրեթե միշտ ընդհանուր եզրեր են ունենում: