Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մենք պարտադրելու ենք իշխանափոխություն» (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ թե՛ հոկտեմբերի 10-ի, և թե՛ հոկտեմբերի 24-ի հանրահավաքները համապետական նշանակություն ունեին, հակառակ դեպքում ըստ բանախոսի՝ Ազատության հրապարակում նման բազմություն չէր հավաքվի, և իրավիճակի փոփոխություն տեղի չէր ունենա։ «Երկու հանրահավաքներն էլ ցույց տվեցին, որ հասարակության և իշխանությունների միջև կա խորը անջրպետ, որը լցնելու ուղղությամբ իշխանությունները ոչ մի ակնարկ չեն արել։ Իսկ իրադարձությունների փոփոխության դինամիկան և հանրահավաքից հանրահավաք մասնակիցների քանակի աճը ցույց տվեցին եռյակի և նրանց բարձրացրած խնդիրների նկատմամբ ժողովրդի վստահությունը»,-ասաց Ստեփան Մարգարյանը։ Պատգամավորի խոսքերով՝ իշխանությունները այլևս սպառել են իրենց, և երկրում պետք են արմատական փոփոխություններ՝ ձևավորել նոր որակի իշխանություններ արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Բանախոսը անդրադարձավ նաև հանրահավաքի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին, մասնավորապես մեկնաբանելով իշխանափոխության վերաբերյալ նրա հայտարարությունները, պատգամավորը ասաց,որ իրենք նոր իշխանություն են ձևավորելու, և հիմա գնում են այդ ուղղությամբ։