Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից պետք չէ շատ բան ակնկալել». դեսպան (տեսանյութ)

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը առաջին համաշխարհայինից հետո Եվրոպայի ամենամեծ ձեռքբերումը համարում է Եվրամիության ստեղծումը։ Ասում է՝ միջոցառումներ են անցկացվելու նաև Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, և սա մեկ անգամ ևս կփաստի, որ երբեմնի ոխերիմ թշնամիներն այսօր բոլորովին այլ հարաբերություններ ունեն։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն էլ հույս է հայտնել, որ հաջորդ տարի մեր երկրի ու Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց կլինի։ Երկու երկրների դեսպանները դրական են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակիացող հանդիպումները։ Մորելը, սակայն, հորդորում է շատ լավատես չլինել ու շատ բան չակնկալել այդ հանդիպումներից։ «Լավ է, որ կա երկխոսություն և կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է՝ խնդիրների լուծման համար»,-նշել է նա։