Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչն է Դաբաղյանին հիացրել Լիսաբոնում (տեսանյութ)

Մշակույթ
YM4BixTWRE0

Դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը «Շողակն» համույթի հետ Լիսաբոնում ներկայացրել է Հայաստանը՝ «Հայ մշակույթի շաբաթվա» ընթացքում,որի կազմակերպիչը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքն էր։ Նա համույթի ներկայացուցիչների հետ այսօր իր տպավորություններն է կիսել լրագրողների հետ։ Իր խոսքերով՝ աշխարհի տարբեր կատարյալ դահլիճներում ելույթ ունեցած դուդուկահարին հատկապես հիացրել է «Գյուլբենկյան» կենտրոնի դահլիճն իր հնչողությամբ, դիզանով. «Ամեն ինչ արված էր,որ մարդ լավ նվագի»։ Դուդուկահարը նաեւ Լիսաբոնում հասկացել է, թե ինչքան են այնտեղ սիրում պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանին (1869թ. –1955թ.)։ Մանրամասները տեսանյութում