Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյանը վիրավորված է կառավարությունից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5c3b0ec5356c845d1d63ffd18d64028e

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին վրդովեցրել է Կառավարության պահվածքը: Պատգամավորն արդեն 2 ու կես տարի է` գրավոր հարցում է ուղարկում գործադիրին` ինչո՞ւ է անտեսվում Վանաձոր քաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի եւ տնակային ավանների խնդիրը. «Ի՞նչ սկզբունք է կիրառվել, որ Երեւանում երկրաշարժ, փառք Աստծո, չի եղել, տնակային ավանների խնդիր, վնասված շենքեր չկան, բայց Երեւանի համար նախատեսվում է 2 մլրդ դրամ, իսկ Վանաձոր, Գյումրի եւ մյուս քաղաքներին ոչ մի բան էդ ուղղությամբ նախատեսված չէ»: