Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. «ԱՐԴԱՐ ԴԱՏԵՔ, ՈՐ ՉԴԱՏՎԵՔ»

Հասարակություն

Այսօր ավարտվեց Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը ՀՀ դատական հերթական ատյանում՝վերաքննիչ դատարանում:Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Մինչ այդ պաշտպանական ճառերով հանդես եկան Մուշեղ Սաղաթելյանի պաշտպանն ու Սաղաթելյանը, իսկ մեղադրական ճառով` Կորյուն Փիլոյանը: Եթե պաշտպանի ճառը հիմնավորված էր ու իր պաշտպանյալին արդարացնելու պահանջը փաստարկված, ապա նույնը չես ասի մեղադրողի ճառի մասին: Նա գրեթե նույնությամբ կրկնեց առաջին ատյանում հնչեցրած մեղադրական ճառը՝ մեկ անգամ եւս ապացուցելով, որ ոչ առաջին ատյանի, ոչ էլ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ ի հայտ եկած նոր հանգամանքները իր կարծիքի ու բնականաբար նաեւ ճառի բովանդակության վրա չեն ազդել:

Բացի այդ, այսօր դատախազը իրավագիտությունից հեռու այնպիսի ձեւակերպումներ հնչեցրեց, որոնց շատ ավելի գրագետ պատասխանեց ամբաստանյալ Մուշեղ Սաղաթելյանը: Ի դեպ, վերջինս իր պաշտպանական ճառում դատարանին ուղղակի խնդրեց ուշադիր ծանոթանալ գործի նյութերին, նոր միայն վճիռ կայացնել. «Առաջին ատյանի դատարանի նման անգրագետ վճիռ չկայացնեք, եթե ուզում եք , որ Հայաստանը դառնա իրավական երկիր , դատեք իրավաբանության ու օրենքի շրջանակներում: 7 չէ, 10 տարի կարելի է տալ , բայց գրագետ «սարքած» գործի հիման վրա»: Իսկ վերջին խոսքում Սաղաթելյանը հայտարարեց.«Արդար դատեք, որ չդատվեք»: