Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էդ ազգանունը տանել չեմ կարողանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-27..

Այսօր Պանթեոնում բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ եկել էին հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած, պետական ականավոր գործիչ Կարեն Դեմիրճյանի հուշարձանին: Պանթեոն այցելեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ պատգամավորների եւ այլ կուսակիցների հետ: Լյուդմիլա Սարգսյանին չեն գոհացնում իշխանությունների այն պատճառաբանությունները, թե ամեն ինչ արել են` բացահայտելու հոկտեմբերի 27-ը. «Բնականաբար, իրենք այդպես պետք է արտահայտվեն եւ քանի ՀՀԿ-ն իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բնականաբար ոչ մի բացահայտում չի լինի եւ մենք կմնանք մեր տարակուսանքների մեջ եւ մտահոգ, որ նման բանը կարող է մեկ անգամ եւս, Աստված մի արարսցե, կատարվի»:  Երբ բոլոր գնացին, Պանթեոնում մեն-մենակ մնաց Գրիշա Հունանյանը, որը 38 տարի է` այստեղի վարիչն է: Նա աշխատել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին: Նրա հուշերը զետեղվել են անգամ Կարեն Դեմիրճյանի մասին պատմող գրքում, սակայն իր ազգանվան հետ կապված միշտ փոքր խնդիր է առաջանում.  «Քանի որ Ռիմա Աղասեւնան մշտապես իր գրքերից ինձ նվիրում է, ինձ Հունանյան չի գրում: Էդ ազգանունը չեմ կարողանում տանել, ինքն է ասում»: levon 27   levon 27....