Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ Հունանյանները ողջ չլինեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
1a9219fc7a3fb336beff17b9c2533e3f

Արդեն 15 տարի է անցել հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից, սակայն այսօր էլ հայտնի է նույնքան, որքան 15 տարի առաջ: Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը վստահ է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի բացահայտման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ ունենալ. «Եթե համադրենք քրեական գործի նյութերը դատավարության նյութերի հետ, ապա կարող ենք ասել, որ բավականին մեծ հնարավորություններ կան, որ կազմակերպիչների մասով կատարվեն քննչական գործողություններ, եւ առաջընթաց լինի: Բայց դրա համար անհրաժեշտ է կամք: Եթե իշխանությունը ցանկություն չունի, տուժողների իրավահաջորդներն ինչպե՞ս կարող են հասնել գործի բացահայտմանը»: «Ա1+»-ին տված հարցազրույցում Աշոտ Սարգսյանը հիշեցնում է, որ ինքը լուրջ միջնորդություններ է արել, սակայն դրանք չեն իրագործվել. «Ես ներկայացրել եմ երեք միջնորդություն, որոնք երեքն էլ ընդունվել են քննչական խմբի կողմից, բայց երեքն էլ չեն կատարվել. մասնավորապես, քննչական փորձարարություն կատարել Նաիրի Բադալյանի մասնակցությամբ, որպեսզի պարզենք, թե կարմիր թղթապանակը որ երթուղիով հասավ մինչեւ դահլիճի հանգստյան սենյակի մասը, ցանկացած քրեական գործում կան նրբություններ, որոնց միջոցով կարելի է հասնել մեծ հաջողության. Սա հենց այդպիսի նրբություն էր: Սա վերաբերում էր նաեւ զենքի առկայությանը, քանի որ ես վստահ եմ, որ զենքերը նախապես եղել են ԱԺ-ում, եւ դրանք հեքիաթներ են, թե զենքերը դրսից են բերվել»,-վստահեցնում է Աշոտ Սարգսյանը: Նրանում, որ հոկտեմբերի 27-ի վկաները մահանում են, Աշոտ Սարգսյանն առանձնապես տարօրինակ բան չի տեսնում՝ տարիներ են, անցնում են, հնարավոր է, որ մարդիկ հիվանդանան՝ մահանան, ու զգուշացնում է, որ քանի դեռ մյուս վկաները ողջ են, պետք է նրանց հետ իրականացնել որոշ փորձարարություններ, որովհետեւ նրանք կարող են տարիների ընթացքում անգամ մոռանալ գործի համար շատ կարեւոր մանրամասներ: Աշոտ Սարգսյանը գտնում է, որ գործը կարող է բացահայտվել, եթե երկրում իրականացվի իշխանափոխություն: Իսկ իրական իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ ինքնասպան կամ հանկարծամահ լինեն երեք հոգի՝ Նաիրի, Կարեն Հունանյաններն ու Էդիկ Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում