Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարող եք օգնել մուլտֆիլմին՝ սկսած խորհրդանշական $1-ից (տեսանյութ)

hurin

«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու եւ ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում: Այցելելով հետեւյալ կայք՝ https://www.indiegogo.com/projects/anban-huri-musical-cartoon-support#home յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական $1-ից: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տեւական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը: Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը: