Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծարման երեկո Նյու Յորքում

Հասարակություն
171

Հոկտեմբերի 24-ին Նյու Յորքի շքեղազարդ դահլիճներից մեկում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանին: Նա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ պատվո բարձր շքանշանով։ Կաթողիկոսի կոնդակում մասնավորոպես ասված էր ․ – Մեծազնիվ տ․Պողոսյան, համայն մեր ժողովրդի հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Հայրապետական Մեր Օրհնությունն ու բարեմաղաթանքները ։ ԱՄՆ Հայոց Արևելյան Թեմի Առաջնորդ Տ․Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի միջոցով տեղյակ ենք ազգային – եկեղեցական կյանքում Ձեր արդյունավոր վաստակին։ Ազգանվեր գործունեություն Դուք սկսեցիք Ձեր ծննդավայր Սիրիայում ՝ ուսուցչական պաշտոններ վարելով սիրիահայ ավանդաշատ համայնքի Ազգային կրթօջախներում ։ Տեղափոխվելով Միացյալ Նահանգներ՝ դուք ավելի քան քառորդ դար շարունակեցիք ջանքեր բերել մեր մատաղ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության երախտարժան գործին․․․Մեր ժողովրդին մատուցած Ձեր ազնիվ ծառայությունների բարձր գնահատանքով և սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ եկեղեցու ՝ ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ – ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ պատվո բաձր շքանշանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը ներկաներին ներկայացրեց Սրբոց Նահատակաց եկեղեցու Տեր Աբրահամ Քհնյ․Մալխասյանը ։ Զարմինե Պողոսյանին շնորհավորեց և ողջյունի խոսք ասաց  ԱՄՆ Արևելյան թեմի Առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որը Կոնդակի հետ միասին հոբելյարին նվիրեց Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշանը ։ Զարմինե Պողոսյանին շնորհավարական ուղերձներ էին հղել Նուհրան Արքեպիսկոպոս Մանուկյանը ՝ Պատրիարք Հայ Երուսաղեմի, Թեքեյան Մշակութային Միությունը, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միությունը, Հայ Բարգործական Ընդհանուր Միությունը և այլ կազմակերպություններ ։ Զարմինե Պողոսյանին շնորհավորեց նաև ՄԱԿ – ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեպան Զոհրաբ Մնացականյանը, Քուինս շրջանի Նախագահ Մելինդա Կատցը , ամերիկահայ անվանի գրող-դրամատուրգ, դոկտոր Հրանտ Մարգարյանը, Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի մանկավարժական կոլեկտիվը և վարժարանի սաները ։ Երեկոյի հանդիսավարն էր, նույն վարժարանի շրջանավարտ Նաթալի Գաբրիելյանը ։ Հոբելյարին ողջունեցին նաև կազմակերպիչ հանձնախմբի ատենապետեր Նուրհան Ատարյանը և Արեգ Նշանյանը ։ Երեկոյի գեղարվեստական բաժնում հանդես եկան երգչուհիներ Անահիտ Պողոսյանը և նույն վարժարանի շրջանավարտ Հուշեր Պզտիկյան Գալիկյանը ։ Մեծարման երեկոյի վերջում իր սրտի խոսքն ասաց Զարմինե Պողոսյանը ։   ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի 10 11 12 13 14 15 16 18   19