Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» պարտվեց առաջատարին

Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացան 11-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Առաջնության միանձնյա առաջատար «Ուլիսը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատին», չնայած հանդիպումն ավարտեց 10 հոգով (45-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Լալիչը): Ուլիսցիները վաստակեցին 31-րդ միավորը եւ էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում: Իսկ ահա Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում 0:2 հաշվով զիջեց «Միկային» եւ 11 միավորով մնաց 5-րդ տեղում: Միկացիները վաստակեցին 10 միավոր եւ հեռացան վերջին տեղում գտնվող «Արարատից»: Վաղը տեղի կունենան տուրի մյուս երկու հանդիպումները: «Ալաշկերտն» իր դաշտում կհյուրընկալի «Գանձասարին», իսկ Գյումրիի «Շիրակը»՝ Երեւանի «Փյունիկին»: Խաղերը կսկսեն ժամը 14:40-ին: