Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կհանդիպի առաջնության ընդգծված առաջատարի հետ

Սպորտ
9364cd38ed31aed84c4322b30dc7e840

Այսօր երկու հանդիպումով կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 11-րդ տուրը: Նախ հանրապետության չեմպիոն «Բանանցը» սեփական դաշտում կընդունի անցած տարվա բրոնզե մեդալակակիր «Միկային»: Երկու թիմերն էլ առայժմ հաջող չեն հանդես գալիս այս մրցաշրջանում: «Բանանցը» 9 խաղում վաստակել է 11 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: «Միկան» անցկացրել է 10 հանդիպում եւ 7 միավորով ընթանում է նախավերջին 7-րդ հորիզոնականում: Երկու թիմերին էլ հարկավոր է հաղթանակ տանել, որպեսզի կարողանան պայքարել մրցանակային տեղերի համար: Խաղին սկզբունքայնություն է տալիս նաեւ այն հանգամանքը, որ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը նախկինում աշխատել է «Միկայում», սակայն մեկ տարի անց հեռացվել է իր պաշտոնից: «Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նախկինում եղել է սլովակ մասնագետի օգնականը: Առաջին խաղաշջրանում կայացած թիմերի հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:   «Բանանց» - «Միկա» խաղի ավարտից 15 րոպե առաջ Երևանի «Հրազդան» ստադիոնում կմեկնարկի առաջնության ետնապահի ու ընդգծված առաջատարի մրցավեճը: «Արարատը» կընդունի «Ուլիսին»:   Արարատցիները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ ճգնաժամից եւ 30 հնարավորից առայժմ վաստակել են 6 միավոր, իսկ ահա «Ուլիսը», հակառակը, շատ հաջող է մեկնարկել եւ 10 խաղից հետո ունի 28 միավոր: «Արարատը» կփորձի ընդհատել պարտությունների շարքը, իսկ «Ուլիսը» շարունակել հաղթանակների սերիան: Նշենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ուլիսցիների վստահ հաղթանակով՝ 2:0: