Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա հիստերիկ ինչ-որ քայլ է՝ գուցե ԵՏՄ-ի հետ կապված» (տեսանյութ)

Քաղաքականություն
894553b377cc481ce454074f56216241

Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը սկսել է սահմանափակել հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների մուտքը ԱՄՆ։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը չի բացառում, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության այսօրինակ վարքագծում դեր է խաղացել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը։ «Ես կարծում եմ՝ ուղղակի իրենք սխալ հաշվարկի մեջ են։ Սա հիստերիկ ինչ-որ քայլա, գուցե էդ ԵՏՄ-ի հետ կապված»։ Մուտքի արտոնագրեր չստանալու խնդրին հայաստանյան ՏՏ ոլորտի աշխատակիցները սկսեցին բախվել դեռևս նախորդ տարվանից։ Կարեն Վարդանյանի տվյալներով՝ վերջին ժամանակահատվածում դեսպանատան կողմից մերժվածների թիվը տասնապատկվել է։ Ավելին՝ տեսանյութով