Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ ծանոթացավ «Երևան Շոու 2014»-ին

Հասարակություն
72

«Մերիդիան» էքսպո-կենտրոնում բացվեց «Երևան Շոու 2014» ոսկերչական ցուցահանդեսը։ «Երևան Շոու 2014» (Yerevan Show 2014) նախաձեռնության նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, իսկ ազատ տնտեսական գոտին գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար: Այս մասին հոկտեմբերի 25-ին «Մերիդիան» նորաբաց էքսպո-կենտրոնում տեղի ունեցած «Երևան Շոու 2014» ոսկերչական ցուցահանդեսի բացմանը նշեց կազմակերպիչ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ (AJA) Գագիկ Գևորգյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Սերժ Սարգսյանը, ով, շրջելով տաղավարներով, ծանոթացավ ցուցահանդեսին ներկայացված կազմակերպությունների աշխատանքներին: YEREVAN SHOW 2014 YEREVAN SHOW 2014 YEREVAN SHOW 2014 YEREVAN SHOW 2014