Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրտուալ այցելություն դեպի «հայկական գանձեր» (տեսանյութ)

Հասարակություն
virt

«Հայկական գանձեր» հավելվածը վիրտուալ տարածքում իրական է դարձնում ճանապարհորդությունները դեպի Հայաստանի եւ Արցախի եկեղեցիներ ու վանքեր։ Նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանն ասում է, որ նորագույն տեխնոլոգիաների միջոցով փորձել են իրազեկել աշխարհին հայկական հնագույն պատմամշակութային հուշարձանների մասին. «Այն, որ Հայաստանը իրոք թանգարան է բաց երկնքի տակ, շատ արտասահմանցիներ իմացան շնորհիվ «Հայկական գանձեր» նախագծի»,-ասում է Էմիլ Ստեփանյանը։ Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում նման եռաչափ ճանապարհորդությունների նախագծերը նոր են։ Այն, ինչ կարող եք անել ֆիզիկապես, հնարավորություն ունեք անելու նաեւ այս նախագծի միջոցով։ Եռալեզու հավելվածը ներբեռնողների թիվը օրեցօր ավելանում է։ Ներբեռնելը անվճար է, Տաթեւի վանքում հայտնվելը եւս անվճար է, իսկ մնացյալ եկեղեցիներում շրջելու համար պետք է վճարել մոտ 5 դոլար։ Ավելին՝ տեսանյութով