Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի գործով մեղադրյալի մեղքը հիմնավորող որեւէ ապացույց չկա

Կարևոր լուրեր Հասարակություն
vernisaj1

Վերնիսաժի կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է հոկտեմբերի 8-ին, սակայն մեղադրական եզրակացությունը դեռ չի հաստատվել եւ գործը չի ուղարկվել դատարան։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց գործով ամբաստանյալ Նորայր Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ Նրա խոսքերով՝ ուսումնասիրելով գործի նյութերը եւս մեկ անգամ համոզվել է՝  իր պաշտպանյալի մեղքը հիմնավորող որեւէ ապացույց չի գտնվել։ Նորայր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քր. Օր. 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ Վալերի Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը գտնվում են անազատության մեջ։ Գոռ Առաքելյանին միանգամից 4 մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ, ապօրինի զենք-ռազմամթերք պահել, երկու և ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր, մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Սակայն Գոռ Առաքելյանի պաշտպանը համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, նա պնդում է, որ ինքնապաշտպանության է դիմել։