Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. սպասվում են տեղումներ, մառախուղ

Կարևոր լուրեր Հասարակություն
e1b384dc0aaa02efe61b255bf8215406

Ուշադրություն. Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով: Հոկտեմբերի 25-ին , 26-ի գիշերը, 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին էապես չի փոխվի: 25.10.2arm Երևանում` Հոկտեմբերի 25-ին , 26-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 25.10.1arm Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (1996թ) • Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1977թ) • Օդի միջին օրական ջերմաստիճան 11.90C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն