Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երգը՝ Երևանի ավտոբուսներում (տեսանյութ)

Հասարակություն
naxa1

Հոկտեմբերի 23-ին մի խումբ երիտասարդներ 5-6-հոգանոց խմբերով բարձրանում էին ավտոբուս, երգում ժողովրդական ու հայրենասիրական երգեր և նվիրում ազգային երգերով ձայնասկավառակներ: Ակցիայի նպատակն էր տարածել հայ երգը հանրային տրանսպորտում և վարորդներին կոչ անել լսել ու տարածել մեր հայկական երաժշտությունը:   Նախաձեռնության մասնակիցներն էին «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը, Նախախորհրդարանի երիտասարդ աջակիցները և բազմաթիվ այլ երիտասարդներ: Մանրամասները՝ տեսանյութում.