Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջայց՝ զորամասերում

Քաղաքականություն
օհանըան

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, զրուցել է զինաձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է նրանց պարտականությունների և մարտավարամասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է զրահատեխնիկայի նորոգման բազայում, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, ինչպես նաև ստուգել է նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների կատարման ընթացքը: Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասի հիմնավոր վերակառուցման աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է նաև նոր ու բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը: Սեյրան Օհանյանի շրջայցը համընկել է մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների ստուգատեսի հետ: Ելույթ ունենալով շարահրապարակում շարված զինծառայողների առջև և շնորհավորելով նոր ավտոհավաքակայանի բացման ու մարտական հերթափոխի ստանձնման կապակցությամբ` պաշտպանության նախարարը սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչներից է, ինչը պետք է քաջ գիտակցի հայրենիքի սահմանների պահպանությունն ստանձնող յուրանքանչյուր զինծառայող: