Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» կվերանայի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու մոտեցումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
RAFFI

Հայաստանի ԵՄ-ին միանալու իր մոտեցումը Ժառանգություն կուսակցությունը վերանայում է։ Այսօր հայտարարեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Փուչ աշխարհում, ամեն մեկը իր շահն է առաջ տանում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։ Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Ժառանգության առաջնորդը նշեց, որ հրաժարական պետք է տան՝ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ մյուսները։ Իսկ մինչեւ ապրիլի 24-ը պետք է տեղի ունենան արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք դեմ են Հայաստան- Թուրքիա հակապետական արձանագրություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը։ «Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ տանում է կործանման»,- ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինչ-որ կառույցի անդամակցելը պետք չէ. «Նոր Հայաստանը, անպայման, գալու է եւ գալու է շուտով»,- իր ելույթը եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը։