Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեն Դանիելյանը եւ Սերյոժա Հակոբյանը պարտվեցին

Սպորտ
sport-boks-danielyan

Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մրցամարտերը: Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը ռինգ մտավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը: Նա չնայած ոչնչով չզիջեց ռուսաստանցի Իվան Աբրամովին, ավելին, բոլոր ռաունդներում մեծ ակտիվություն ցուցաբերեց, սակայն մրցավարները հաղթանակ շնորհեցին մրցակցին: Երկրորդը ռինգ մտավ մեր գերծանր քաշային բռնցքամարտիկ Սերյոժա Հակոբյանը: Ավաղ, նա միավորներով զիջեց ուկրաինացի Կոնստանտին Պինչուկին եւ նույնպես ավարտեց ելույթները: Այդպիսով, մեր մարզիկները դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր: