Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ծառուկյանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանրահավաքի իր ելույթում նշեց, որ ժողովուրդը այստեղ ինքնանպատակ չի եկել, եկել է սպասումներով։ « Մենք անդառնալի կորցրել ենք երկրի տնտեսական և քաղաքական ինքնիշխանությունը։ Իշխանությունները այս ավանտյուրայի միջոցով ուզում են երկարացնել իրենց պաշտոնավարությունը։ Մենք իշխանությունների հետ երկխոսության գնացել ենք , 12կետանոց պահանջագիր ենք ներկայացրել, սակայն՝ ապարդյուն»,- ասաց նա։ Օսկանյանի խոսքերով՝ վարչախմբի վարած տնտեսական, մենաշնորհային, հատվածական , ապաշնորհ քաղաքականության հետևանքով ձևավորվել է այնպիսի համակարգ, որտեղ եթե նույնիսկ ոմանք ցանկանան որևէ փոփոխություն անել, ապա նրանք չեն կարող։