Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գագիկ Հարությունյան. «Ընդդիմությունը մեծ դեր կունենա» (տեսանյութ)

Գագիկ Հարությունյանը դատապարտելի ոչինչ չի տեսնում Սահմանադրական դատարանում բողոքարկված կեղծված ընտրությունների մասին իրենց վճիռների մեջ. «Մենք ասել ենք՝ 100 անգամ էլ կրկնեք այս մեքենան, նույն արդյունքն եք ստանալու»։ Հենց այդ մեքենայի դեմն առնելու համար են նաեւ սահմանադրական բարեփոխումները։ Պարոն Հարությունյանը համաձայն չէ դրանք չեղյալ համարելու գաղափարի հետ, դա նշանակում է ոչինչ չանել. «Ոչինչ չանելը կործանման ճանապարհ է»։ Բարեփոխումների հայեցակարգում, ըստ պարոն Հարությունյանի, որոշակի դեր է վերապահում ընդդիմությանը ոչ միայն խորհրդարանում եւ ոչ միայն Ազգային Ժողովի փոխնախագահի կարգավիճակով. «Այլ նաեւ պետական ինստիտուտների ձեւավորման, եւ վերահսկողական գործունեության»։