Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ».Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքականություն
jd3tjBChEPc

«Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այլ սահմանադրությունը խախտող իշխանությանը»,- այսօր ոչ իշխանական եռյակի՝ ՀԱԿ-ի ԲՀԿ-ի եւ Ժառանգության համատեղ հրավիրված հանրահավաքում, հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքերով՝ հանրահավաքը ցույց է տալիս, որ ի վիճակի են փոխել երկրում ստեղծված իրավիճակը։ Երկիրը, ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ համակողմանի ճգնաժամի մեջ է, եւ դա պայմանավորված է ապաշնորհ կառավարմամբ։ Իսկ դա հետեւանք է երկրում կազմավորված քրեաօլիգարխիկ համակարգով. «Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»։ Այս պահին ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա նշեց, որ հիմնական ելույթի պատիվը վերապահված է Գագիկ Ծառուկյանին, այդ իսկ պատճառով կարճ կխոսի։