Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը (տեսանյութ)

Քաղաքականություն
օսկանյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանրահավաքի իր ելույթում նշեց, որ ժողովուրդը այստեղ ինքնանպատակ չի եկել, եկել է սպասումներով։ « Մենք անդառնալի կորցրել ենք երկրի տնտեսական և քաղաքական ինքնիշխանությունը։ Իշխանությունները այս ավանտյուրայի միջոցով ուզում են երկարացնել իրենց պաշտոնավարությունը։ Մենք իշխանությունների հետ երկխոսության գնացել ենք , 12կետանոց պահանջագիր ենք ներկայացրել, սակայն՝ ապարդյուն»,- ասաց նա։ Օսկանյանի խոսքերով՝ վարչախմբի վարած տնտեսական, մենաշնորհային, հատվածական , ապաշնորհ քաղաքականության հետևանքով ձևավորվել է այնպիսի համակարգ, որտեղ եթե նույնիսկ ոմանք ցանկանան որևէ փոփոխություն անել, ապա նրանք չեն կարող։ «Մենք սկսել ենք մի գործընթաց,որը միայն սկիզբն է արմատական փոփոխությունների։ ԲՀԿ առաջնորդը ներկայացնելու է ճանապարհային քարտեզը այդ փոփոխությունների, պետք լինի՝ նստացույցեր կանենք, և այն ամենը ինչ հարկավոր է իշխանափոխության համար, բայց դա պետք է լինի խաղաղ ճանապարհով, և հաղթանակը մերն է լինելու»,-եզրափակեց պարոն Օսկանյանը։