Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը կգնա չվաստակած հանգստի»

Քաղաքականություն
hanrahavak

Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը. այսօր Ազատության հրապարակում հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նրա խոսքերով՝ պետք է հստակեցնել պայքարի թիրախը, եթե չհաջողեն իշխանափոխության հարցում, ապա կհաղթի Իլհամ Ալիեւը։ «Սերժ Սարգսյանը կգնա չվաստակած հանգստի, եւ Ալիեւը կպարտվի։ Իշխանափոխությունը կարեւոր նախապայման է եւ կարգախոսը, ինչպես 1988 թ-ին, պիտի լինի «Միացում»-ը եւ այն պետք է դառնա համաժողովրդական շարժման հաղթանակի գրավականը»,- նշեց Անդրանիկ Թեւանյանը։ Նրա խոսքերով՝ շարժումը կարող է հզորանալ, եթե նրան միանան քաղաքական նոր ուժեր եւ հանրության նոր շերտեր։ «Իշխանություններին պետք է ցնցումներ եւ նոր մարտի 1-եր»։ Քաղաքագետի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը եւ շրջապատը չունեն հենարան եւ նրանցից դժգոհ են բոլորը, իսկ իշխանությունը պահում են Լիսկաների եւ իներցիայի շնորհից։ Իսկ այսօր երկու խնդիր կա լուծելու՝ ինչպես անել, որ իշխանությունները փոխվեն հնարավորինս արագ եւ դրանք լինեն առանց ցնցումների։