Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հայրենակից Եգոր Մղդսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Սպորտ
sport-judo1

Հայաստանի ձյուդոյիստներն առանց մեդալի կվերադառնան ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունից: Մայամիում ընթացող մրցաշարի երկրորդ օրը մեր 4 մասնակիցներից մրցասպարեզ մտան 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը եւ 73 կգ քաշային Արտավազդ Հովսեփյանը: Ավաղ, մեր ձյուդոյիստները պարտություն կրեցին նախնական փուլում եւ ժամանակից դուրս մնացին պայքարից: Իսկ ահա Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Եգոր Մղդսյանը հաղթեց իր բոլոր մրցակիցներին, եւ 66 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն: