Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանն արդեն բեմում է

Քաղաքականություն
eryak3

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն ոչ իշխանական եռյակի՝ ՀԱԿ-ի, Ժառանգության եւ ԲՀԿ-ի համատեղ հանրահավաքի հարթակում է։ Հանրահավաքն արդեն մեկնարկել է։ Բացման խոսքով հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ «Բարով տեսանք միմյանց, իրոք բարի է եւ մեր գործն` արդար։ Բոլորը եկել են տեր կանգնելու ներկային եւ ապագային, երկրին»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։ Ազատության հրապարակը մարդաշատ է։