Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղոթքները սահմանափակվել են

Հասարակություն
medialab

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնն այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում` «Հանրակրթական դպրոցում կրոնին առնչվող դասընթացների հիմնախնդիրը» թեմայով: Կենտրոնի կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանի վստահեցմամբ` հանրապետության տարբեր դպրոցներում իրենց ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ «Հայ Առաքելական եկեղեցու» պատմություն առարկայի դասավանդումը ոչ միայն բազմաթիվ թերացումներ ունի` սկսած դասագրքերից եւ որակյալ ուսուցիչների պակասից, այլեւ պարտադիր լինելով խախտում է նաեւ կրոնական այլ ուղղություններին պատկանող աշակերտների իրավունքները. «Միակ առաջխաղացումն այն էր, որ գոնե հիմա աշակերտին չեն հարցնում` որ դավանանքից ես, նաեւ որոշ դպրոցներում սահմանափակվել են աղոթքները»: