Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրենիք վերադարձած գերին բուժում չի ստացել

Քաղաքականություն
index7

Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական գերությունից Սարգիս Անանյանի առողջական վիճակում որոշակի փոփոխություններ են նկատվում, այժմ կարողանում է քայլել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա որդին՝ Նորայր Անանյանը։ Սակայն հայրը դեռ հոգեբանական խնդիրներ ունի, տեսիլքներն անպակաս են։ Նորայրը ցավով է փաստում, որ ոչ ոք իրենց չի օգնել եւ հայրը համապատասխան բուժում չի ստացել։ 53-ամյա Սարգիս Անանյանը որդուն պատմել է, որ ադրբեջանցիները միայն առաջին օրն են իրեն ծեծել, հարվածել էին հատկապես ոտքերին, դրանից հետո նորմալ են վերաբերվել։ Նրան պահել են փակ տարածքում եւ ոչ մի բան չի տեսել։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը օգոստոսի 26-ին գերի էր ընկել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 25-ին, Կարմիր խաչի միջամտությամբ, ադրբեջանական կողմը նրան հետ է վերադարձրել հայրենիք։