Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԿՈ տոպրակներ՝ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն (լուսանկարներ)

Հասարակություն
եկօ7

2014 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Աշտարակ քաղաքում նախաձեռնվել և իրականացվել է <<Էկո համայնք>> ծրագիրը: Ծրագրի նպատակն էր նպաստել Աշտարակ քաղաքի աղտոտվածության նվազեցմանը և ԷԿՈ տոպրակների կիրառման մշակույթի տարածմանը: Աշտարակի քաղաքային աղբավայրում պոլիէթիլենային տոպրակներից ստացված աղբակույտը կազմում է մեծ քանակ: Այդ աղբը հնարավոր չէ այրման և թաղման միջոցով վերացնել, կատարելու դեպքում այրումից արտազատվում են թունավոր նյութեր, իսկ թաղման դեպքում հողի դեգրադացիա է առաջանում: Էկո տոպրակների արտադրումը և դրանց կիրառման մշակույթի տարածումը կնպաստի նշված խնդիրների վերացմանը, սննդի փաթեթավորման դեպքում չի առնչվի քիմիական վնասակար տարրերի հետ: «Էկո համայնք» ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպությունը համագործակցելով «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ-ի և «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ-ի հետ և ներգրավելով ավելի քան 30 կամավորների Աշտարակ քաղաքից և հարակից համայնքներից պատրաստել է 4000 թղթե տոպրակներ: Դրանց օգտագործման խրախուսման նպատակով Աշտարակի մթերային խանութներում կազմակերպվել և կամավորների միջոցով իրականացվել են ֆլեշ մոբեր, որոնց ընթացքում այդ տոպրակները տարածվել են գնորդների և վաճառողների շրջանում: եկօ7 եկօ եկօ1 եկօ2 եկօ3 եկօ4 եկօ5         եկօ6 «Էկո համայնք» ծրագիրն իրականացվում է «ԷկոԼԱԲ» ծրագրի շրջանակներում: Էկոլաբը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից: